Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել նավթավերամշակող գործարանում

16:08   26 Փետրվար 2020    276

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կարսոն քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել Marathon Petroleum ընկերության նավթավերամշակող գործարանում, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Հրշեջ ծառայությունների տվյալներով՝ հրդեհից առաջ պայթյուն է տեղի ունեցել:

Դեպքը տեղի է ունեցել երեկ տեղական ժամանակով ժամը 22:50-ին: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:

Ընկերության կայքում նշվում է, որ Marathon Petroleum-ին է պատկանում երկրում ամենախոշոր նավթավերամշակող գործարանը, որի արտադրողականությունը կազմում է օրական ավելի քան 3 մլն բարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները