Ինդոնեզիայում շուրջ 10 հազար մարդ լքել են տները հեղեղման պատճառով

16:17   26 Փետրվար 2020    270

Ինդոնեզիայի Արեւմտյան Ճավայի նահանգում հեղեղումը, սողանքներն ու փոթորիկները շուրջ 10 հազար մարդու հարկադրել են լքել տները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

Ավելի վաղ, Անտարա գործակալության վկայակոչմամբ հաղորդվել Է, որ հորդ անձրեւները ջրի տեակ են առել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մի մասը, ներառյալ այն շրջանը, որտեղ գտնվում Է նախագահական պալատը:

Տեղատարափ անձրեւներն սկսվել են փետրվարի 24-ին: Տարերային աղետների հակազդման ազգային գործակալության ներկայացուցիչ Ագուս Վիբովոյի խոսքով՝ տարերքն ավերել Է երեք դպրոց եւ մեկ մզկիթ: Ջուրը ողողել Է ավելի քան 800 հեկտար բրնձի դաշտեր: Նա նշել Է, որ իշխանությունները տարահանում են սկսել, իսկ հեղեղումներից տուժել Է օկրուգի գրեթե 47,7 հազար բնակիչ:

Փետրվարի 26-ին 14-օրյա արտակարգ դրություն Է հայտարարվել: Մասնագետները տեղադրել են վրաններ եւ պահակետեր կարգել հեղեղումից տուժած մարդկանց նյութատեխնիկական ապահովման համար, նաեւ տեղեր են ուղարկվել մթերք եւ ծածկոցներ: «Ֆրանս Պրես» գործակալությունը, վկայակոչելով Ագուս Վիբովոյին, հավելել Է, որ հեղեղման հետեւանքով զոհվել Է հինգ մարդ եւս երեքն անհայտ կորել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները