NASA-ն հրապարակել Է Անտարկտիդայում սառցադաշտերի հալման լուսանկարները

16:30   26 Փետրվար 2020    300

NASA-ն հրապարակել Է Անտարկտիդայի Իգլ կղզում հալվող սառցադաշտերի լուսանկարները:

Լուսանկարներն արվել են փետրվարի 4-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակամիջոցում Operational Land Imager հեռազոնդման սարքով, որը տեղակայված Է Landsat-8 արբանյակի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում Է, որ փետրվարի սկզբին Անտարկտիկական թերակղզու հյուսիսային մասի «Էսպերանսա» գիտահետազոտական կայանում արձանագրվել Է պատմական ջերմաստիճանային ռեկորդ՝ զրոյից բարձր 18,3 աստճան: Մինչ այդ մայր ցամաքի համար ռեկորդային ցուցանիշը եղել Է 17,5 աստիճանը, որը գրանցվել Է 2015 թվականին:

Փետրվարի 6-ից մինչեւ 11-ը ձյան ծածկույթը տասը սանտիմետր խորությամբ հալվել Է: Դա կազմել Է մեկ տարվա ընթացքում կուտակված ամբողջ ձյան հինգերորդ մասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները