Յապոնչիկի սպանության հանցակից պարզվում է ատամի շապիկների գող է

17:39   26 Փետրվար 2020    309

Օրենքով գող Վյաչեսլավ Իվանկովի, առավել հայտնի որպես Յապոնչիկի, սպանության հանցակիցը, պարզվում է, մի քանի անգամ բնակարանային գողության համար դատապարտված է եղել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Կոմերսանտը:

Ըստ պարբերականի, Ցխինվալիի 39-ամյա բնակիչ Կախա Գազաեւը դատապարտված է եղել ատամի 8 շապիկ եւ սրբիչներ գողանալու համար: Ատամի շապիկներից 3-ը եղել են ոսկյա, իսկ սրբիչները ոչ մի արժեք չեն ներկայացրել: Հանցագործը պնդում է, որ ինքը միայն սովորական գող է, որը մի քանի վայրկյանում կարող է ցանկացած դուռ բացել: Նա հիմնականում գողացել է ոսկյա զարդեր եւ փող:

Ատամի շապիկների գողը ժխտում է իր մասնակցությունը Յապոնչիկի սպանությանը:

Գազաեւը դատապարտվել է 2016 թվականին հատուկ կարգադրությամբ ՝ մեկ տարի ժամկետով ՝ բնակարանային խոշոր կողոպուտի համար: Երկու տարի անց նա արդեն դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմով՝ բնակարանային յոթ գողությունների համար: Պատիժը նա կրել է Սամարայի շրջանում, որտեղից նրան 2 ամիս առաջ են տեղափոխել Մոսկվա: Գազզաևին մեղադրանք է առաջադրվել սպանության մեջ՝ որպես կազմակերպված հանցավոր խմբի մաս, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեջ: Դատարանը բավարարել է հետաքննության միջնորդությունը և նրան երկու ամսով ձերբակալել է:

Փետրուարի 6-ին Իվանկովի սպանության գործով ձերբակալված քրեական հեղինակություն Մուրթազ Շադանիան նույնպես չի ընդունում իր մեղավորությունը:

2 ֆիգուրանտների դեմ էլ ցուցմունք է տվել ոմն Ագանեսովան, որին մեղադրյալների փաստաբանները տեղեկատվության կասկածելի աղբյուր են համարում, հայտարարելով, որ նա թմրամոլ է:

Փետրվարի 25-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Գազաեւն, ըստ նախաքննության, հանցակիցներին է տրամադրել հրացան եւ Յապոնչիկի մահափորձի պահին գտնվել է հանցագործության վայրում՝ դիտարկելով հարակից տարածքը:

2009 թվականի հուլիսի 28-ի երեկոյան Իվանկովը դուրս է եկել ռեստորանից և գնդակահարվել անծանոթի կողմից: Յապոնչիկը հոսպիտալացվել և վիրահատվել է, բայց նա չի ապաքինվել ստացած վնասվածքից և մահացել է նույն թվականի հոկտեմբերի 9-ին Մոսկվայի կլինիկաներից մեկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յապոնչիկ  


Վերնագիրի այլ պիտակները