Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ Է բռնկել նավթավերամշակման գործարանում

17:22   26 Փետրվար 2020    307

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Քարսոն քաղաքում խոշոր հրդեհ Է բռնկել Marathon Petroleum վառելիքային ընկերության նավթավերամշակման գործարանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին պաշտոնական Twitter-ում հայտնել են նահանգի հրշեջ ծառայությունները:

Հրշեջ ծառայությունների տվյալներով՝ բռնկմանը նախորդել Է պայթյուն:՛ Ներկայում հրշեջ ծառայություններին հաջողվել Է հսկողության տակ վերցնել կրակը: Ինչպես հայտնել Է Los Angeles Daily News թերթը, միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 25-ին տեղական ժամանակով 22:50-ին: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: Ինչպես նշված Է ընկերության կայքում, Marathon Petroleum-ն ունի նավթի վերամշակման՝ երկրում խոշորագույն համակարգը՝ օրական ավելի քան 3 միլիոն բարել արտադրողականությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները