Facebook-ը կորոնավիրուսի բուժում խոստացող գովազդի արգելք Է սահմանում

17:31   26 Փետրվար 2020    346

Facebook ընկերությունն այն գովազդի արգելք Է սահմանում, որը խոստանում Է պաշտպանել կորոնավիրոսով վարակումից կամ բուժել այն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են Business Insider հրատարակությանը:

Ընկերության ներկայացուցիչը պարզաբանել Է, որ արգելքի տակ Է հայտնվում այն գովազդը, որը «երաշխավորում Է պաշտպանություն կորոնավիրուսով վարակումից կամ դրա բուժում» եւ տագնապի զգացում Է ստեղծում օգտատերերի մեջ, թե COVID-19-ից պաշտպանության համար ապրանքները բոլորի համար կարող Է չբավականացնեն:

Ավելի վաղ Facebook-ը հայտարարել Է, որ պայքարելու Է նոր կորոնավիրուսի վերաբերյալ ստահոդ տեղեկատվության տարածման դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները