Ֆրանսիայում կորոնավիրուսից ևս մեկ մարդ է է մահացել

17:47   26 Փետրվար 2020    300

Նոր կորոնավիրուսից մահացել է առաջին ազգությամբ Ֆրանսիացին։

60-ամյա տղամարդը մահացել է Փարիզի հիվանդանոցներից մեկում՝ մի քանի օր ծանր վիճակում անցկացնելուց հետո։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է առողջապահության պատասխանատուներից մեկը։

Օրվա ընթացքում Ֆրանսիայում նաև 3 նոր անձի մոտ է հայտնաբերվել նոր կորոնավիրուսը։ Ընդ որում՝ դեռ երեկ ֆրանսիական իշխանությունները հայտարարել էին, որ իրենց հաջողվել է բուժել մինչ այս հայտնի բոլոր վարակակիրներին։

Մինչ այս Ֆրանսիայում ևս մեկ մարդ էր մահացել նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից։ Մահացածը 80 տարեկան չինացի էր։

Փետրվարի սկզբներին տեղի ունեցած այդ դեպքը Եվրոպայում առաջին մահվան դեպքն էր նոր կորոնավիրուսից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները