«Եթե վերընտրվեմ, շուկայական աճ կլինի, եթե պարտվեմ, շուկան կփլուզվի». Թրամփ

19:10   26 Փետրվար 2020    271

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում, բորսային ցուցիչները կբարձրանան «հազարավոր» կետերով:

Նախագահն այս մասին հայտարարել է Հնդկաստան կատարած այցի շրջանակում հնդիկ առաջատար գործարարների հետ հանդիպման ժամանակ, գրում է korrespondent.net-ը:

Միջոցառմանը մասնակցել են Հնդկաստանի խոշորագույն ընկերությունների՝ Reliance Industries-ի, Mahindra Group-ի, Tata Sons-ի և Aditya Birla Group-ի ղեկավարները: «Իմ հաղթանակի դեպքում հազարավոր կետերով շուկայական աճ կգրանցվի, բայց եթե չհաղթեմ, շուկան այնպես կփլուզվի, ինչպես, որ նախկինում չի եղել»,-հայտարարել է Թրամփը Նյու Դելիում ԱՄՆ դեսպանատանը կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա դրանք կայանալու են ընթացիկ տարվա նոյեմբերին: Սոցհարցումների արդյունքները վկայում են, որ Թրամփը վերընտրվելու բոլոր շանսերն ունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները