Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել

20:24   26 Փետրվար 2020    278

Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆորնիա) քաղաքապետ Լոնդոն Բրիդը երեքշաբթի քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել՝ նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:

Այս մասին ասվում է քաղաքի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հետեւում է փաստաթղթից, մինչ օրս Սան Ֆրանցիսկոյում վարակի ոչ մի դեպք չի գրանցվել: Նշված միջոցը ձեռնարկվել է այդպիսի հնարավորության նախապատրաստվելու համար: Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ «աշխարհում իրավիճակն արագորեն փոխվում է»: «Հաշվի առնելով ուղեւորների ինտենսիվ հոսքը Սան Ֆրանցիսկոյի եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ` հնարավոր է, որ ժամանակի ընթացքում մեկ կամ մի քանի դեպք գրանցվի»,- նշվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արտակարգ դրության ռեժիմը կգործի Սան Ֆրանցիսկոյում մեկ շաբաթ: Այն երկարաձգելու մասին որոշումը կկայացնի հատուկ հանձնաժողովը: ԱՄՆ քաղաքներում եւ նահանգներում իշխանությունները սովորաբար արտակարգ դրություն են հայտարարում միայն բնական աղետների դեպքում: Սա նրանց թույլ է տալիս լրացուցիչ միջոցներ եւ ռեսուրսներ պահանջել դաշնային իշխանություններից:

SFGate ինտերնետային պորտալի համափայն` քաղաքի բժշկական հաստատությունները օգնություն են տրամադրում ԱՄՆ երեք քաղաքացիներին, ովքեր վարակվել են նոր կորոնավիրուսով երկրի տարածքից դուրս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սան-Ֆրանցիսկո   Կալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները