Իրանի ոստիկանությունը 24 մարդ է ձերբակալել կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու համար

17:56   26 Փետրվար 2020    339

Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են 24 մարդու, որոնք կասկածվում են երկրում կորոնավիրուսի վերաբերյալ դիտավորյալ կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել է Իրանի կիբեռոստիկանության ղեկավար Վահիդ Մաջիդը:

«24 մարդ է ձերբակալվել ու հանձնվել դատական իշխանություններին երկրում կորոնավիրուսի հարուցած հիվանդության վերաբերյալ լուրեր տարածելու համար»,-նրա խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը: Մաջիդը հավելել է, որ «ներկայում կիբեռոստիկանությունն զբաղվում է համացանցում հրապարակումների հանգամանալի մոնիթորինգով, ներառյալ տեսանյութերը, լուրերը եւ լուսանկարները՝ ստուգելու կեղծ տեղեկատվության առկայությունը»:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Իրանում կորոնավիրուսով վարակվել Է մոտավորապես 140 մարդ, գրանցվել է հիվանդությունից մահվան 19 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները