Ամերիկյան գեներալը անհանգստացած է Եվրոպայում ՌԴ-ի եւ Չինաստանի ակտիվությունից

21:03   26 Փետրվար 2020    250

Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարը նախազգուշացնում է եվրոպական նավահանգիստներում չինական հսկա ծավալներով ներդրումների եւ Եվրոպայի սահմաններից դուրս ռուսական սուզանավերի բարձր ակտիվության մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Թոդ Ուոլթերսը՝ ԱՄՆ եվրոպական հրամանատարության ղեկավարն ու Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի բարձրագույն գլխավոր հրամանատարը, հայտարարել է, որ «Չինաստանին հասանելի է դեպի Եվրոպա եւ այնտեղից դեպի դուրս նավագնացության իրավունքների 10 տոկոսը»։ «Դա շատ տագնապալի է,- ասել է Ուոլթերսը,- Երբ դուք վերահսկում եք պաշարները ընդունելու եւ կարգավորելու հնարավորությունը, դուք մեծ ազդեցություն եք ունենում մայրցամաքում իրական իրավիճակի վրա՝ խաղաղության եւ անվտանգության արդյունավետ աջակցության տեսանկյունից», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ուոլթերսը օրենսդիրներին հայտարարել է, որ Չինաստանը ներդրումներ է կատարում «տնտեսական մեծամասնության մեջ» ամբողջ Եվրոպայի, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ Բելգիայի, Իտալիայի, Ֆրանսիայի եւ Հունաստանի նավահանգիստներում։

Գեներալի խոսքերով՝ եվրոպական դաշնակիցները զարմացած եւ մտահոգված էին ծովային նավահանգիստներում Չինաստանի մասնակցության աստիճանով։

Զինվորական հրամանատարը նաեւ կրկնել է չինական Huawei ընկերության 5G սերնդի անլար տեխնոլոգիաների հետ կապված մտահոգությունները, որոնք անցյալ շաբաթ ԱՄՆ ՊՆ ղեկավար Մարկ Էսպերը, պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննարկել էին Մյունխենում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները