Diamond Princess զբոսանավի 3 ռուս ուղևորների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

21:14   26 Փետրվար 2020    308

«Նոր կորանավիրուսային վարակ» է ախտորոշվել Ճապոնիայում կայանված Diamond Princess զբոսանավում եղած երեք ռուսների մոտ:

«Մենք դուրս ենք բերել ՌԴ քաղաքացիներին Ճապոնիայից և տեղափոխվել են Կազան: Նրանք հոսպիտալացվել են բժշկական հսկողությամբ, գտնվում են ինֆեկցիոն բուժկենտրոններում»,- ասել է Պոպովան՝ հավելելով, որ երեք քաղաքացիներից բացի հոսպիտալացվել են նրանց ընտանիքների անդամները, ընդհանուր առմամբ 8 մարդ: Վերջինիս խոսքով՝ նրանք բոլորն էլ իրենց լավ են զգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Diamond Princess զբոսանավը Յոկոհամայից դուրս է եկել հունվարի 20-ին և վերադարձել փետրվարի 3-ին: Ուղևորների մեջ Չինաստանի քաղաքացի է եղել, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Վերջինս նավից իջել է հունվարի 25-ին Հոնկոնգում: Նավում շուրջ 3700 ուղևոր է եղել 50 երկրից: Փետրվարի 5-ին նավում կարանտին է հայտարարվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները