Լուվրում դա Վինչիի մահվան 500-ամյա տարելիցին նվիրված ցուցադրությունն այցելությունների ռեկորդ է գրանցել

21:26   26 Փետրվար 2020    343

Փարիզի Լուվր թանգարանից հայտնել են, որ ռեկորդային թվով մարդիկ են այցելել՝ տեսնելու Լեոնարդո դա Վինչիի ցուցադրությունը, որը փակվելու է երկուշաբթի:

Ինչպես փոխանցում է France24-ը, ցուցահանդեսը, որը նվիրված է Վերածննդի դարաշրջանի մեծագույն հանճարի մահվան 500-ամյա տարելիցին, երկու անգամ ավելի շատ այցելուների է գրավել՝ աշխարհի ամենից շատ այցելություններ ունեցող թանգարանի նախորդ մեծ ցուցադրության համեմատ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2018թ. 540 000 մարդ էր այցելել թանգարան՝ տեսնելու 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուայի հետահայաց ցուցադրությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները