Թրամփը Սպիտակ տանը հանդես կգա նոր կորոնավիրուսի թեմային նվիրված մամլո ասուլիսով

21:38   26 Փետրվար 2020    324

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ այսօր ավելի ուշ Սպիտակ տանը հանդես կգա մամլո ասուլիսով, որը նվիրված կլինի նոր կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ասուլիսը նախատեսված է տեղի ժամանակով 18:00-ին: Ասուլիսին ներկա կլինեն նաև ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչները: Թրամփը թվիթերյան գրառմամբ «կեղծ լրատվամիջոցներին» մեղադրել է լարվածություն առաջացնելու մեջ՝ կապված նոր կորոնավիրուսի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ համաշխարհային շուկաները երրորդ օրն անընդմեջ անկում են գրանցում կորոնավիրուսի պատճառով: Ներդրողները մտահոգված են այն հանգամանքով, թե ինչպես է կորոնավիրուսի տարածումն ազդում սպառողական պահանջարկի, արտադրանքների մատակարարման շղթայի գործունեության և համաշխարհային տնտեսության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները