Disney-ի նոր ղեկավար Է դարձել Բոբ Չապեկը

21:42   26 Փետրվար 2020    323

Ղեկավարության փոփոխություն է տեղի ունեցել The Walt Disney Company ամերիկյան խոշոր կորպորացիայում. Բոբ Չապեկը դարձել է դրա նոր գլխավոր տնօրենը, ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում էր Ռոբերտ Այգերը:

Այգերը, որն ընկերության ղեկավարն էր 2005 թվականից, կշարունակի աշխատել այնտեղ: Մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի վերջը նա կզբաղեցնի վարչության գործադիր նախագահի պաշտոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բիզնեսմենը, մասնավորապես, պատասխանատու կլինի Disney-ի ստեղծագործական ստորաբաժանումների համար:

Չապեկը Disney-ում աշխատում է արդեն շուրջ 27 տարի: Ավելի վաղ նրա պատասխանատվության ոլորտի մեջ մտնում Էին ընկերության ժամանցային զբոսայգիները, ինչպես նաեւ նրա արտադրանքի մի մասը:

Չապեկն աշխատանքի այն ուղղությունների թվում, որոնք նա համարում է հանգուցային, նշել է տեխնոլոգիական ինովացիաները եւ Disney-ի դերի ընդլայնումը միջազգային շուկաներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները