Հրվ. Կորեայում օրենք են ընդունել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի վերաբերյալ

22:03   26 Փետրվար 2020    395

Հարավային Կորեայի Ազգային ժողովը օրենք է ընդունել, որի համաձայն կառավարությունը կկարողանա նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներն ուժեղացնել երկրում համաճարակաբանական իրադրության վատանալու դեպքում:

Այժմ դիմակների և ախտահանող միջոցների դեֆիցիտի առաջացման դեպքում կառավարությունը կարող է արգելք դնել այդ ապրանքների արտահանման վրա, ինչպես նաև կասեցնել անհանգիստ համաճարակաբանական իրադրությամբ երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Կորեայի Հանրապետության տարածք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, օրենքը հիմք է դրել վարակի ախտանիշներով պատժի խստացման համար այն անձանց նկատմամբ, որոնք հրաժարվում են կարանտինի ենթարկվելուց: Նաև այն նախատեսում է քաղաքացիների հարկադրական հետազոտություն՝ բժշկական զննությունից նրանց հրաժարվելու դեպքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները