Հռոմի պապը զորակցել է կորոնավիրուսով հիվանդներին ու բժիշկներին

22:26   26 Փետրվար 2020    314

Հռոմի Ֆրանցիսկոս պապը զորակցություն է հայտնել կորոնավիրուսով վարակվածներին և նրանց բուժմամբ զբաղվող բժիշկներին։

«Ես ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել կորոնավիրուսով վարակված հիվանդներին և նրանց բուժմամբ զբաղվող առողջապահության աշխատողներին, ինչպես նաև քաղաքացիական իշխանություններին և բոլոր նրանց, ովքեր զբաղվում են հիվանդներին օգնելով և աշխատում են կանգնեցնել վարակի տարածումը»,- փետրվարի 26-ին հայտարարել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ունկնդրության ավարտից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 25-ի երեկոյան գերազանցել է 320-ը: Գրանցվել է մահվան 11 դեպք, դրանք բոլորը տեղի են ունեցել Իտալիայի հյուսիսի՝ Լոմբարդիայի և Վենետոյի մարզերում: Բոլոր մահացածները ծերեր են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները