Facebook-ը կորոնավիրուսի բուժում խոստացող գովազդի արգելք է սահմանում

22:52   26 Փետրվար 2020    314

Facebook ընկերությունը կորոնավիրուսով վարակումից պաշտպանելու կամ այն բուժելու վերբերյալ գովազդի արգելք է սահմանում:

Ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ արգելքի տակ է հայտնվում այն գովազդը, որը «երաշխավորում է պաշտպանություն կորոնավիրուսով վարակումից կամ դրա բուժում» և տագնապի զգացում է ստեղծում օգտատերերի մեջ, թե COVID-19-ից պաշտպանության համար ապրանքները բոլորի համար կարող է չբավականացնեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Facebook-ը հայտարարել էր, որ պայքարելու է նոր կորոնավիրուսի վերաբերյալ ստահոդ տեղեկատվության տարածման դեմ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները