Ֆինլանդիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը

09:24   27 Փետրվար 2020    241

Ֆինլանդիայում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքն արձանագրվել է Միլանից ժամանած երկրի քաղաքացու մոտ:

Նշվում է, որ կորոնավիրուսը հաստատվել է Հելսինկիի շրջանի բնակչի մոտ , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վարակումը տեղի է ունեցել Իտալիայի հյուսիսում՝ Միլանում: Հիվանդը բուժվում է Հելսինկիի համալսարանական հիվանդանոցում»,- հայտարարել են հաստատությունից:

Նշվում է, որ կնոջ վիճակը գնահատվում է բավարար:

Ըստ տեղական լրատվամիջոցների, հիվանդը Ֆինլանդիայի քաղաքացի է: Նա աշխատունակ է, ինքնուրույն է դիմել հիվանդանոց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները