Հասարակական կազմակերպությունների համաշխարհային օր

09:36   27 Փետրվար 2020    323

Փետրվարի 27-ին նշվում է Հասարակական կազմակերպությունների համաշխարհային օրը կամ ՀԿ-ների համաշխարհային օրը (World NGO Day)։

Տոնի առաջացման պատմությունը կապված է 1992թ․ Կոպենհագենում հիմնադրված «Բալթիկ ծովի պետությունների խորհուրդ» միջազգային կազմակերպության գործունեության հետ։ 2010թ․ Բալթիկ ծովի ՀԿ համաժողովում, որն անցկացվում էր Վիլնյուսում, հնչեց այս օրը հիմնադրելու գաղափար, որը պետք է հիշեցում դառնա քաղաքացիական հասարակության կառուցման, քաղաքացիների իրվունքների եւ շահերի պաշտպանության, դժվար իրավիճակում հայտնված երկրների եւ քաղաքացիների աջակցության գործում հասարակական կազմակերպությունների դերի մասին , տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ՀԿ-ների օրվա հիմնադրման նախաձեռնությունը պատկանում է Մարցիս Լիորս Սկադմանիսին, որը լինելով ուսանող եւ ուսումնասիրելով իրավունք, գիտակցել է քաղաքացիական հասարակության մեջ հասարակական կազմակերպությունների դերը։ Գաղափարը աջակցություն է գտել «Լատվիական քաղաքացիական դաշինք» ՀԿ-ի կողմից, այնուհետեւ քննարկման թեմա է դարձել «Բալթյան տարածաշրջանի երկրներ» ՀԿ-ի համաժողովում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները