Միլուոքիի գարեջրի գործարանում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր

10:17   27 Փետրվար 2020    266

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Միլուոքիի քաղաքում անհայտ անձը կրակ է բացել Molson Coors գարեջրի գործարանի գրասենյակում:

Milwaukee Journal Sentinel-ի համաձայն, միջադեպի հտևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ հրաձիգը:

Կրակոցները տեղի են ունեցել շենքի երկրորդ հարկում, ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին էլեկտրոնային նամակ է ուղարկել՝ խնդրելով անվտանգ տեղ գտնել և մնալ այնտեղ:

Ոստիկանությունը շրջափակել է գրասենյակի տարածքը: Մոտակայքում կան այլ ընկերությունների գրասենյակներ, մասնավորապես՝ Harley-Davidson-ի: Դրանք նույնպես շրջափակված են:

Հրաձիգի շարժառիթը և նրա ինքնությունը անհայտ են: Նաև անհայտ է, թե ինչի արդյունքում է նա զոհվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները