Պուտինը շնորհավորել է Էրդողանին ծննդյան օրվա կապակցությամբ

10:32   27 Փետրվար 2020    241

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 26-ին շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան օրվա կապակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը` հղում անելով Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատանը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահին նրա ծննդյան օրվա կապակցությամբ»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Փետրվարի 26-ին Էրդողանը դարձել է 66 տարեկան:

Փետրվարի 25-ին թուրք առաջնորդը հայտարարել էր, որ սիրիական Իդլիբում իրավիճակի քննարկման համար մտադիր է հանդիպել ՌԴ նախագահի հետ ամենաուշը մարտի 5-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները