Թրամփի շտաբը դատական հայց է ներկայացրել NYT-ի դեմ

10:46   27 Փետրվար 2020    219

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը զրպարտության վերաբերյալ դատական հայց է ներկայացրել The New York Times թերթի դեմ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվում է շտաբի թվիթերյան էջում։

Գործող նախագահի ներկայացուցիչները կարծում են, որ թերթը միտումնավոր է հրապարակել կեղծ տեղեկություններ 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ՌԴ միջամտության վերաբերյալ։

Հայցը, որը ներկայացվել է Նյու Յորք նահանգի Գերագույն դատարան, ուղղված է կազմակերպությանը պատասխանատվության ենթարկելուն՝ կեղծ տեղեկությունների միտումնավոր հրապարակման համար։ Նշվում է, որ նյութերի հրապարակումը նպատակ է ունեցել վնաս հասցնել Թրամփի նախընտրական արշվին՝ ընթերցողներին շփոթեցնելով։

2019 թվականի մարտի 27-ին հրապարակված նյութում հաստատվում է, որ 2016 թվականի հունիսին ՌԴ ներկայացուցիչերի հետ Trump Tower-ում հանդիպման ժամանակ կնքվել է գործարք՝ պատժամիջոցների վերացում՝ Հիլարի Քլինթոնի պարտության դիմաց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները