Նյու Դելիում ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել է 32-ի

11:04   27 Փետրվար 2020    209

Նյու Դելիում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների ընթացքում, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին, զոհվածների թիվը հասել է 32-ի:


Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը` վկայակոչելով քաղաքի հիվանդանոցների աղբյուրներ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորվել Է ավելի քան 200 մարդ, տուժածների թվում կան երեխաներ: Ավելի վաղ հաղորդվել Էր 23 զոհվածի մասին: Հնդկաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը 16 մարդու է ձերբակալել փետրվարի 24-ին սկսված զանգվածային անկարգությունների գործով: Մինչդեռ ընդդիմությունը պահանջել է ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրաժարականը «անկարգություներին դիմակայելու անկարողության» համար:

Քաղաքացիության մասին Հնդկաստանի օրենքի նոր խմբագրումը, որն արդեն սկսել Է գործել, նախատեսում է Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում ոչ մուսուլմանների Հարավային Ասիայի մի շարք երկրներից՝ Պակիստանից, Աֆղանստանից եւ Բանգլադեշից, եթե նրանք հալածանքների են ենթարկվում հայրենիքում: Ուղղումները չեն վերաբերում տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Նեպալին եւ Շրի Լանկային, ինչպես նաեւ մահմեդականներին: Օրենքը հարուցել Է հնդիկ մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, թե այն խախտում է Սահմանադրությունը, որը հավասարություն է հռչակում բոլորի համար՝ անկախ կրոնից: Դեկտեմբերից ի վեր օրենքից դժգոհողները բողոքի ելույթներ են անցկացնում ամբողջ երկրում, որոնք հաճախ վերաճում են անկարգությունների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Դելի  


Վերնագիրի այլ պիտակները