«Ռուսաստանը մարել է նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների պարտքերը». Պուտին

11:39   27 Փետրվար 2020    238

Լինելով ԽՍՀՄ իրավահաջորդը՝ Ռուսաստանը պարտավորություններ է ստանձնել վճարել նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների պարտքերն արտասահմանում ակտիվների դիմաց, բայց ոչ բոլոր պետություններն են դրանք փոխանցել ՌԴ-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՌԴ նախագահը նման հայտարարություն է արել Սահմանադրության մեջ փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով երկրի մայր օրենքում դրույթի ամրագրման առաջարկը, ըստ որի Ռուսաստանը ԽՍՀՄ-ի և Ռուսական կայսրության իրավահաջորդն է:

Պուտինի խոսքով՝ միայն Ուկրաինայի համար Ռուսաստանը 16 մլրդ պարտք է վճարել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները