Վրաստանի Փոթի քաղաքում բարձր ջերմությամբ հոսպիտալացրել են Իտալիայից վերադարձած 18-ամյա աղջկա

11:47   27 Փետրվար 2020    286

Վրաստանի Փոթի քաղաքում բարձր ջերմությամբ հոսպիտալացրել են 18-ամյա աղջկա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

Հիվանդանոցի տնօրեն Թեա Միգինեիշվիլիի խոսքով` աղջիկը վերջին երկու շաբաթն անցկացրել է Իտալիայում:

«Նրանք բերեցին հիվանդի, որը վերջին երկու շաբաթն Իտալիայում էր եղել: Նա բարձր ջերմություն ուներ: Հետագա ստուգումների համար նա կտեղափոխվի Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց»,-ասել է Փոթիի հիվանդանոցի ղեկավարը:

Սակայն այս հայտարարությունից ժամեր անց Միգինեիշվիլին տեղեկացրել է, որ որոշված է աղջկան տեղափոխել ոչ թե Թբիլիսի, այլ Զուգդիդի` նշելով, որ աղջկա վիճակը կայուն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Փոթի  


Վերնագիրի այլ պիտակները