Ադրբեջանի զինվորական պատվիրակությունը գտնվում է Իրանում

20:20   26 Փետրվար 2020    299

Թեհրանում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստը, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովի գլխավորած պատվիրակությունը իրանական պատվիրակության հետ քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները:

Հանդիպման վերջում ստորագրվել է համատեղ աշխատանքային խմբի նիստի ամփոփիչ արձանագրություն:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները