Իրանի ԶԼՄ-ները հայտարարել են պահպանողականների հաղթանակի մասին Մեջլիսի ընտրություններում

12:09   27 Փետրվար 2020    219

Իրանական թերթերը, վերլուծելով երկրի Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների նախնական արդյուքները, հայտարարել են երկրի քաղաքական համակարգում պահպանողական թեւի անվերապահ հաղթանակի մասին:

Նախագահ Հասան Ռոհանիի կառավարության հակառակորդներն ստանում են ձայների մեծամասնությունը Մեջլիսում, փետրվարի 26-ին գրել Է Al Eqtisadiah գործարար թերթը:

Նշվում Է, որ նախնական արդյունքների համաձայն՝ Թեհրանում բոլոր 30 պատգամավորական տեղերն ստացել են պահպանողական ճամբարի թեկնածուները, որի առաջնորդը մայրաքաղաքում դարձել Է Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, որը հավաքել Է 1,2 միլիոն ձայն:

Իրանում Մեջլիսի ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 21-ին: Խորհրդարան անցած թեկնածուների անունները հայտարարվել են քվեարկության օրվանից հետո մի քանի օրվա ընթացքում՝ նահանգներից յուրաքանչյուրի համար առանձին: Այդ արդյունքներն այժմ պետք Է պաշտոնապես հաստատվեն Սահմանադրության պահապաների խորհրդի կողմից: Բացի դրանից, 11 օկրուգներում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ 20 տոկոսը, ուստի այդ տեղամասերում ապրիլի 17-ին տեղի կունենա երկրորդ փուլը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները