Չինաստանում բժշկական և պաշտպանիչ այլ դիմակների արտադրությունը գերազանցել է օրական 76 միլիոնը

12:16   27 Փետրվար 2020    197

ՉԺՀ-ում օրական արտադրվող բժշկական եւ պաշտպանիչ այլ դիմակների թվաքանակը հասել է 76 միլիոնի, ինչը 4,5 տոկոսով գերազանցել է երկրում միագումար արտադրական հզորության պաշտոնական ցուցանիշը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Զարգացման գործերի եւ բարեփոխումների պետական կոմիտեին։

Հեռուստատեսության տվյալներով՝ նշված թվաքանակի մոտավորապես 39 տոկոսը վիրաբուժական եւ բժշկական այլ դիմակներն են: Վերջին երեք շաբաթվա ընթացքում նման արտադրանքի թողարկումն ավելացել է 7,8 անգամ: Ինչպես մեկնաբանել են իշխանությունները, ընդհանուր առմամբ ՉԺՀ-ի ընկերությունները կարողացել են վերացնել նման ապրանքների անբավարարությունը ներքին շուկայում:

Բացի քաղաքացիների առանձին խմբերի տրամադրվող անվճար դիմակներից, ապահովվել է ամբողջ բնակչության համար ընդունելի գներով այդ արտադրանքի անխափան մատակարարումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները