Ջրհեղեղ և 5,9 մագնիտուդով երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր

12:44   27 Փետրվար 2020    303

Ինդոնեզիայում հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով մոտ 5 մարդ է մահացել, հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները, հայտնում է Daily Mail պարբերականը` հավելելով, որ երկրում նաև 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Անձրևների հետևանքով գոյացած ցեխաջուրը ողողել է նախագահական պալատը, գլխավոր հիվանդանոցն ու մայրաքաղաք Ջակարտայի թաղամասերը:

Հորդառատ անձրևները երկրում սկսվել են վերջերս կործանարար ջրհեղեղի հետևանքով քաղաքի 70 բնակչի մահանալուց ընդամենը մի քանի շաբաթ անց: Ջրհեղեղին հաջորդել է երկրի արևելյան մասում 5,9 մագնիտուդով երկրաշարժը, որը զգացվել է նաև Ավստրալիայի հյուսիսում:

Ինդոնեզիայի աղետների ազգային գործակալության տվյալներով` հինգ մահացածներից երկուսը դեռահասներ են, որոնք խորտակվել են կամ էլեկտրահարվել քաղաքի առավել տուժած հատվածներում: Գործակալության խոսնակը նշել է, որ փրկարարական թիմն այժմ որոնողական աշխատանքներ է իրականացնում գտնելու երեք այլ հնարավոր զոհի` հավելելով, որ մոտ 20 000 մարդ ժամանակավոր կացարաններում է ապաստան գտել:

Քաղաքի առանձին հատվածներում ջուրն ավելի քան մեկ մետր բարձրություն ունի:

Քաղաքային կյանքն ամբողջովին «կանգնել» է, հազարավոր շենքեր առանց էլեկտրաէներգիայի են մնացել, կասեցվել է նաև գնացքների աշխատանքը:







Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները