Իրանում կորոնավիրուսով վարակված 39 մարդ ապաքինվել է

13:42   27 Փետրվար 2020    209

Իրանում կորոնավիրուսով վարակված 39 մարդ ապաքինվել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով իրանական աղբյուրին, բուժման դեպքեր են գրանցվել տարբեր շրջաններում, այդ թվում՝ Ղոմում, Գիլյանում, Սպահանում, Գոլեսթանում, Մարքյազիում, Հորմոզգանում և Քերմանշահում:

Ինչպես հայտնում է «Ֆարս» գործակալությունը, 30 հիվանդ ապաքինվել և հիվանդանոցից դուրս է գրվել միայն Ղոմում: Իրանի փոխանախագահ Էսհակ Ջահանգիրին երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պայքար են մղում երկրում կորոնավիրուսի տարածման դեմ:

Երկրում վիրուսից մահացության դեպքերը վերջին տվյալների համաձայն 19 են, վարակակիր է 139 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները