Բրիտանիայի լողափերից մեկում Առաջին աշխարհամարտի տարիներից մնացած նռնակ է հայտնաբերվել

13:37   27 Փետրվար 2020    224

Առաջին աշխարհամարտի տարիներից մնացած նռնակ է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի լողափերից մեկում:

Այն երկուշաբթի գտել է Հարավարևմտյան Անգլիայի Սոմերսեթ կոմսության լողափերից մեկում զբոսնող տղամարդը, որից հետո հայտնել է տեղի իշխանություններին: Պարզվել է, որ նռնակը պայթուցիչներ չունի: Այն անվնաս դուրս է բերվել տարածքից , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ստուգումներ անելուց հետո մասնագետները հայտնել են, որ դա Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործված նռնակներից է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները