Ճապոնիայում դիմակներ են բաժանում ցուցահանդես այցելողներին և չափում նրանց ջերմությունը

13:18   27 Փետրվար 2020    234

Նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Տոկիոյից արեւելք գտնվող Տիբա քաղաքի «Մակուհարի մեսե» ցուցահանդեսային համալիրում՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:

Բոլոր մուտքերը սարքավորված են խցիկներով, որոնք չափում են բոլոր այցելուների ջերմությունը , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարակի հետ կապված երկյուղներն արդեն Ճապոնիայում հանգեցրել է զանգվածային մարզական ու մշակութային միջոցառումների, համերգների չեղարկման, բայց առայժմ չի ընդգրկել միջազգային մասնակցությամբ խոշոր ցուցահանդեսները: Դրանք դեռեւս չեն չեղարկել, բայց նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել:

«Մակուհարի մեսե»-ում ամենից առաջ մուտքի մոտ պաշտպանիչ դիմակներ են բաժանում բոլոր նրանց, ովքեր այն չունեն, եւ ցուցահանդեսներ, որոնք միաժամանակ մի քանիսն են, առանց դիմակի գնալ խորհուրդ չի տրվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները