Փորձագետները կորոնավիրուսից համաշխարհային զբոսաշրջության վնասը գնահատել են 22 մլրդ դոլար

14:24   27 Փետրվար 2020    295

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության շուրջ ստեղծված ճգնաժամը կարող Է 22 մլրդ դոլար նստել համաշխարհային զբոսաշրջության վրա:

Այս կարծիքը Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի նախագահ Գլորիա Գեւարան հայտնել Է El Mundo թերթում փետրվարի 27-ին հրապարակված հարցազրույցում:

«Դեռեւս վաղ Է դա իմանալը (ինչպիսին կլինի ազդեցությունը), բայց մենք Oxford Economics-ից մասնագետների հետ համագործակցությամբ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում անցկացրել ենք նախնական հաշվարկներ, որոնց համաձայն, այս ճգնաժամը սեկտորի վրա կնստի առնվազն 22 մլրդ դոլար»,-ճշտել Է Գեւարան: Նա հավելել Է, որ «Չինաստանի քաղաքացիներն են այն ճանապարհորդները, որոնք ամենից շատն են ծախսում, երբ ինչ-որ տեղ են ուղեւորվում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները