Վիեննայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Kronen Zeitung

14:42   27 Փետրվար 2020    291

Վիեննայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է Kronen Zeitung հրատարակությունը։

Նրա տվյալներով՝ 72-ամյա տղամարդը կարանտինի է ենթարկվել Ավստրիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Փետրվարի 25-ին Ավստրիայում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը գրանցվել են Տիրոլի դաշնային երկրամասում Իտալիայի երկու քաղաքացիների մոտ: Զույգը ժամանել էր Իտալիայի Լոմբարդիայի մարզից:

Ներկայում նրանք կարանտինի մեջ են, վարակվածների վիճակը գնահատվում է որպես կայուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վիեննա  


Վերնագիրի այլ պիտակները