Բանակում այս նոր զոհերը նաեւ նոր իշխանության խղճին են. սա հիվանդագին թավիշի հետեւանքն է. Կարապետյանց

15:38   27 Փետրվար 2020    832

Իշխանությունները համարում են, որ խնդիրը լուծված է, քանի որ եղան պաշտոնանկություններ, բայց մենք համարում են, որ պաշտոնանկությունները բավարար չեն, պնդում ենք, որ պետք է լինեն քրեական պատասխանատվության ենթարկվողներ, որովհետեւ այլընտրանք, ցավոք սրտի, չկա։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս ամսին այսօր՝ փետրվարի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա կարապետյանցն՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում մահվան դեպքերին։

Նրա խոսքով՝ իշխանափոխությունից հետո իրենք հույս ունեին, որ այս ոլորտում փոփոխություններ պետք է լինեին սակայն անպատժելիությունը շարունակվում է նաեւ այսօր. «Վստահ եմ դատախազությունը, քննիչները, որեւէ պատասխանատվության չեն ենթարկվելու, սա այն հիվանդագին թավիշն է, որը բերել է այս օրվան եւ այս նոր զոհերն այդ թավիշի հետեւանքն են, որովհետեւ եթե ժամանակին պատասխանատվության ենթարկվեին եւ 2 տարի առաջ հանձնարարականով տալուց հետո այս գործերը բացահայտվեին նոր զոհերը չէինք ունենա, այնպես որ նաեւ նոր իշխանությունն իր խղճին ունի այս նոր զոհերը»։

Նրա խոսքով՝ չպետք է վախենալ տարիներով գործեր կոծկած հանցագործներին վիրավորել։

«Երբ դու չես տալիս գնահատական, վախենում ես անգամ վեթինգ բառն ասելուց, բարեվարքություն ես առաջարկում, որովհետեւ վախենում ես։ Ո՞ւմ ես վախենում վիրավորել հանցագործ դատավորների՞ն, որ տասը տարուց ավելի այս գործերը կոծկում են։ Դատախազությունը, որը կոչված է տուժողին, տուժողի իրավահաջորդներին պաշտպանելու համար, բողոքարկում է դրական որոշումները, այսօր էլ է նույն բանը կատարվում։ Քաղաքակիրթ աշխարհում կա մի տարբերակ տուժողի կողքին պետությունը սարի նման կանգնած է ի դեմս դատախազության, մեր դեպքում ի շահ տուժողին արվող գործողություններում դատախազությունը բողոքարքում է, սա անմեղսունակություն ու անբարոյականություն է»,– ասաց Կարապետյանցը։

Նրա խոսքով՝ իշխանությունն իրեն դրեց «ռամկաների» մեջ, որ ամեն ինչ արվելու է օրենքի տառին համապատասխան, սակայն այս հանցագործությունները տառին համապատասխան չեն արվել։

«Այս գործերի կոծկումները տառին համապատասխան չեն արվել, արվել են հանցավոր կերպովեւ իրենք ունեցել են հովանավորներ՝ դատախազությունում ունեցել են, ԱԱԾ–ում ունեցել են, քննչականում, բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները հովանավորել են այս հանցագործությունների կոծկումը ու հիմա, որ այդ մարդիկ շարունակում են պաշտոնավարել նույն մարդիկ շարունակում են պագոններ ու աստղեր ստանալ, դա է դրա արդյունքը, այդ թավիշի արդյունքն է»,– ասաց Կարապետյացը։

Լրագորղի հարցին արդյոք իր համար տարօրինակ չէ՞, որ ՌՈ պետը գեներալի կոչում ստացավ այս անհասկանլի մահերի համատեքստում, իրավապաշտպանը պատասխանեց. «Նույն կերպ կարող եմ ես հարց տալ, տարօրինակ չէ՞ր , որ ԱԱԾ նախկին պետը ստացավ, երբ բոլորն այդ խնդիրը բարձրացնում էին, տարօրինակ չէ՞ր, երբ Օսիպյանը ստացավ գեներալի կոչում։ Այս գեներալի կոչումն այսքան վարկաբեկելը, ուսադիրն այսքան վարկաբեկելը. ուսադիրն այլեւս արժեք չունի։ Ում գեներալ տվեցին, պարզվեց ստոր ու սրիկա էր, ստոր ու սրիկա ու իրենց փախանակ պատասխանատվության ենթարկեն, ուղարկում են տուն հանգստանալու։ Եթե իսկապես կար խնդիր նույն Վանեցյանի, Օսիպյանի հետ, ապա կար խնդիր կար քրեական պատասխանատվություն, վերջացավ, ուրիշ հարց չկա։ Երբ դու իրեն ուղարկում ես տուն, հաջորդ եկողը մտածում է ես էլ կարող եմ մի բան անել, մեկ է պատասխանատվության չեն ենթարկելու, մեկ է թավիշի մեջ կոտորվում ենք։

Կարապետյանցը պնդեց, որ ոչ միայն զինվորակաների գործերն այլեւ մնացած տեսակի բոլոր գործերը, որոնք անցնում են քննչականով եւ դատախազության թրի տակով կան կոծկումներ։

«Պատրաստ եմ ապացուցել, եթե չէ քրեական պատասխանատվության ենթարկվել, հատիկ–հատիկ կապացուցեմ այդ ամենը։ Արթուր Դավթյանի այդ պաշտոնում մնալը այդ գործերը հովանավորել շարունակելն է, դե թող հիմա պատիվ ու արժանապատվություն պահանջի, եթե ունի։ Ինքը փափուկ բարձ է դնում այս իշխանությունների գլխի տակ, խաչը պաչելու պրոցեսն է անցել, իր հավատարմությունն է հայտնել, գալու է ժամանակ, որ Արթուր Դավթյանը եւ էլի նախկինից մնացած պաշտոնյաներ Վանեցյան են անելու, Վանեցյան են անելու եւ Փաշինյանին, եւ մեզ բոլորիս»,– ասաց իրավապաշտպանը։

Կարապետյանցի խոսքով՝ պաշտոններ շնորհելու գործում իրոք կա ընտրովի մոտեցում. «Օրինակ Հունան Պողոսյանին նշանակում են մարզպետ ու համարում են, որ ինքն այդ դմփ–դմփ–հու–ց հետո այլեւս սրբադասվել է ու կարող է մնալ, որպես հեղափոխության ջատագով, Լեւոն Երանոսյանին համարում են, որ ինքը պետք է դատվի, տրամաբանություն իսկապես չկա։ Հրայր Թովմասյանը համարում են, որ նորմալ չի, որ շարունակելու է աշխատել, իսկապես նորմալ չ, պետք է հեռանա դրա մասին չէ խոսքը, բայց դատախազ Արթուր Դավթյանին համարում են, որ պետք է շարունակի պաշտոնավարել։ Երբ մի խումբ անձինք բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության դիմաց, մակունցին դիմել էին եւ ասել, որ խնդիր կա դատախազի հետ կապված, նա հարցրել էր, իսկ կարո՞ղ եք կոնկրետ փաստեր ներկայացնել, ես առաջարկել եմ ուղարկել Նիկոլ Փաշինայնի ձայնագրությունն իր 5 քուանշերով՝ գլխավոր դատախազին, եթե իրենց 5 քուանշերը չի բավարարում ուրեմն ասելիք չկա»։



Hayatsk.info

Հեշթեգներ: Կարապետյանց  


Վերնագիրի այլ պիտակները