Թբիլիսիի դեղատները հայտնել են դիմակների եւ հակամանրԷական հեղուկների դեֆիցիտի մասին

16:24   27 Փետրվար 2020    272

Թբիլիսիի դեղատներում սպառվել են վիրաբուժական դիմակների եւ հակամանրԷական հեղուկների պաշարները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վրաստանի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին հայտնել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին. ախտահարվածը 50-ամյա տղամարդ Է, որը Վրաստան Է ժամանել Ադրբեջանից, իսկ մինչ այդ եղել Է Իրանում:

«Դիմակներ, ցավոք, այլեւս չկան մեր դեղատան ամբողջ ցանցում: Երեկ երեկոյան կորոնավիրուսի մասին հայտարարությունից հետո այստեղ հերթ Է գոյացել: Դիմակների հետ մեկտեղ բառիս բուն իմաստով տարել են եղած բոլոր հակամանրԷական հեղուկները»,- հայտարարել Է PSP դեղատան դեղագործը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները