Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով փակում են բոլոր դպրոցները. NHK

17:56   27 Փետրվար 2020    341

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պրեֆեկտուրաների իշխանություններից պահանջում է ամբողջ երկրում ժամանակավորապես փակել դպրոցները կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է NHK հեռուստաալիքը։

Նշվում է, որ միջոցառումներն ուժի մեջ կմտնեն մարտի 2-ից եւ կգործեն մինչեւ գարնանային արձակուրդներն սկսվելը: Կախված պրեֆեկտուրայից՝ դրանք կա՛մ մարտի կեսերն են, կա՛մ մարտի վերջը: Կառավարության լրացուցիչ կարգադրությունների բացակայության դեպքում երեխաները դպրոց կվերադառնան ապրիլին: Անհատական կարգով դպրոցները փակելու մասին արդեն հայտարարել են Հոկայդո հյուսիսային պրեֆեկտուրայի եւ Օսակա արեւմտյան քաղաքի իշխանությունները:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 900-ը, ութ մարդ մահացել է: Վարակվածների մեծամասնությունը Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն են եւ անձնակազմը:

Hayatsk.info


Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները