Փաշինյանին ընտրեցինք, որ լավ լինի, վիճակն ավելի վատացավ. Բողոքի ակցիա

16:47   27 Փետրվար 2020    330

Ոստիկանության հոսպիտալի աշխատակիցները դժգոհ են, որ հոսպիտալը լուծարվել է:

Այսօր նրանք հոսպիտալի դիմաց բողոքի ցույց իրականացրին՝ պահանջելով չփակել հոսպիտալը և դադարեցնել կադրային ջարդը:

«Փաշինյանին ընտրեցինք, որ լավ լինի, վիճակն ավելի վատացավ»,- ասաց հոսպիտալի աշխատակիցներից մեկը:

Հոսպիտալի աշխատակիցները նշում էին, որ չեն դադարի պայքարը, մինչև չհասնեն իրենց նպատակին՝ հոսպիտալը պետք է շարունակի գործել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները