Իտալիայում կորոնավիրուսի պատճառով խանութները դատարկվել են. ի՞նչ վիճակ է երկրում

17:06   27 Փետրվար 2020    297

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է այն հոսպիտալ, որտեղ երեկ կորոնավիրուսից մահացել է Ֆրանսիայի առաջին քաղաքացին:

Ամենից բարդ իրավիճակը եվրոպական երկրների շարքում շարունակում է մնալ Իտալիայում: Լոմբարդիայի ղեկավարը հայտարարել է, որ երկու շաբաթ կանցկացնի կարանտինում: Նա նման քայլի է դիմել, քանի որ աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, տեղեկացնում է vesti.ru-ն:

Այս վարակն արդեն 12 իտալացու կյանք է խլել, 400 մարդ վարակված է: Առաջին անգամ վարակակիրների շարքում երեխաներ են հայտնվել: Ոմանք դեռ հիվանդանոցում են, ոմանց արդեն դուրս են գրել, անալիզներ են վերցրել բոլորից, անգամ նրանցից, ովքեր ախտանշաններ չեն ունեցել: Հետազոտվածների 95 տոկոսի մոտ թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Իտալիայում կորոնավիրուսի ուսումնասիրմամբ զբաղվում են ոչ միայն բժիշկները, այլև դատախազները:

«Մակարոն չկա՞: Խանութի բոլոր անկյուններում դատարկություն է: Այս ի՞նչ է կատարվում: Նման խուճապ չի եղել, անգամ երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը»,- ասում է բնակիչներից մեկը:

Ինչո՞ւ են դատարկվել խանութները, մակարոն ու ջուր չկա անգամ այն խանութներում, որտեղ ո´չ զինվորականներ կան, ո´չ կարանտին: Քննիչները կարծում են, որ ինչ-որ մեկն անհաջող կատակ է արել՝ սոցկայքերում հայտարարելով, որ պետք է վազել սուպերմարկետ:

«Կարմիր գոտիներում» անգամ խանութները չեն փակվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները