Մոնղոլիայի նախագահը 30 հազար ոչխար է նվիրել Չինաստանին

17:27   27 Փետրվար 2020    277

Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգան ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ կայացած հանդիպման ժամանակ որպես նվեր 30 հազար ոչխար Է մատուցել Չինաստանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խալթմաագիյն Բաթուլգան այցով գտնվում Է Չինաստանում: Բանակցություններից հետո, որոնք կայացել են փետրվարի 27-ին Պեկինի Ժողովրդական ժողովների տանը, նա որպես աջակցություն Չինաստանին, որը պայքարում Է կորոնավիրուսի համաճարակի դեմ, Սի Ծինպինին Է հանձնել հավաստագիր, որը վկայում է չինական կողմին որպես նվեր 30 հազար ոչխար փոխանցելու մասին:

Արարողության տեսանյութը հրապարակել են չինական ԶԼՄ-ները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոնղոլիա  


Վերնագիրի այլ պիտակները