Հրվ. Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1595-ի

18:49   27 Փետրվար 2020    288

Հարավային Կորեայում գրանցվել է COVID-2019 կորոնավիրուսով վարակման 334 նոր դեպք. երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1595-ի, հայտնել է ԿՀ առողջապահության նախարարությանը կից հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների կազմակերպությունը (KCDC), գրում է ria.ru-ն:

Ավելի վաղ երկրի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել էր, որ Հարավային Կորեայում համաճարակաբանական սպառնալիքի մակարդակը երրորդ՝ «նարնջագույն» մակարդակից բարձրացվել է չորրորդ՝ «կարմիր» մակարդակի:

Կազմակերպության տվյալներով՝ նոր դեպքերից 307-ը գրանցվել է Դեգու քաղաքում, մյուսները՝ ամբողջ երկրի տարբեր շրջաններում: Մահացել է 12 մարդ, ապաքինվել է 24 մարդ, ևս 21097 մարդկանց թեստերի արդյունքները դեռևս պարզ չեն. նրանք նույնպես կարող են վարակակիր լինել:

Դեգու քաղաքում և հարևան Քենսան Պուկտո նահանգում գրանցվել է վարակման 1338 դեպք (ավելի քան 80 տոկոս): Սեուլում ընդամենը 55 դեպք է գրանցվել: Նախագահ Մուն Չժե Ինը երեքշաբթի իրավիճակը «չափազանց լուրջ» է որակել՝ հայտարարելով, որ այն փրկելու համար բավարար չի լինի նույնիսկ քաղաքը «աղետի գոտի հայտարարելը»:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները