Կիբերհարձակումների պատճառով ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի եւ Չինաստանի դեմ

21:04   27 Փետրվար 2020    260

Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել մեկ ռուսական եւ մեկ չինական կազմակերպության, ինչպես նաեւ մի քանի անձանց դեմ կիբերհարձակումների համար:

Իրավիճակին ծանոթ հինգ դիվանագետներ գործակալությանը հայտնել են, որ առաջարկվող միջոցառումների շուրջ քննարկումները կարող են սկսվել այս շաբաթ: Նրանք հրաժարվել են անվանել այն կազմակերպությունները, որոնց նկատմամբ կարող են գործողություններ ձեռնարկվել, ինչպես նաեւ` այն դեպքերը, որոնց մասին նշվում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Bloomberg հայտարարության` միջոցառումները ԵՄ կիբերպատժամիջոցների ռեժիմի կիրառման առաջին դեպքը կդառնան, որը, մասնավորապես, մուտքի արգելք եւ կիբերհարձակումները ձսպելու նպատակով ակտիվների սառեցում է նախատեսում, փոխանցում է Reuters-ը:

Բոլոր պաշտոնյաները, ովքեր ծանոթ են իրավիճակին, հարցի զգայունության պատճառով ցանկացել են անանուն մնալ, երկուսը հաստատել են, որ խմբերը, որոնք կարող են պատժամիջոցների ենթարկվել, կապված են Չինաստանի եւ Ռուսաստանի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները