Հունաստանում սեզոնային գրիպից 77 մարդ է մահացել

21:55   27 Փետրվար 2020    393

Հունաստանում սեզոնային գրիպից մեկ շաբաթում 17 մարդ է մահացել, ընդհանուր առմամբ, ողջ սեզոնի ընթացքում մահացել է 77 մարդ:

Նշվում է, որ հիվանդների շրջանում գերակշռում է А գրիպի վիրուսը, ենթատեսակներն են A(H3N2) և A(H1N1)pdm09: Գրիպի հետ կապված իրավիճակը հսկողության տակ է գտնվում հոկտեմբերից մինչև մայիսի վերջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կազմակերպության տվյալներով՝ դիտարկումների սկզբից ի վեր գրիպի՝ լաբորատոր հետազոտություններով հաստատված 227 լուրջ դեպք է արձանագրվել: Նրանց 37.9 տոկոսն (86 մարդ) է միայն պատվաստում արել:

Բացի այդ, Հունաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու 3 դեպք է հաստատվել. երկուսը՝ Սալոնիկում, մեկը՝ Աթենքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները