Բաթուլգանը 30 հազար ոչխար է նվիրել Չինաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում

22:24   27 Փետրվար 2020    327

Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգան ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ կայացած հանդիպման ժամանակ որպես նվեր 30 հազար ոչխար է նվիրել Չինաստանին:

Խալթմաագիյն Բաթուլգան այցով գտնվում է Չինաստանում:
Բանակցություններից հետո, որոնք կայացել են փետրվարի 27-ին Պեկինի Ժողովրդական ժողովների տանը, նա որպես աջակցություն Չինաստանին, որը պայքարում է կորոնավիրուսի համաճարակի դեմ, Սի Ծինպինին է հանձնել հավաստագիր, որը վկայում է չինական կողմին որպես նվեր 30 հազար ոչխար փոխանցելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արարողության տեսանյութը հրապարակել են չինական ԶԼՄ-ները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները