Չինական քաղաքում բնակիչներին $1400 պարգևավճար են խոստանում նոր կորոնավիրուսի ախտանշաների մասին հաղորդելու համար

22:44   27 Փետրվար 2020    329

Չինաստանի Հուբեյ նահանգի քաղաքներից մեկը պարգևատրում է բնակիչներին նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված ախտանշանների մասին ակտիվորեն հաղորդելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ վկայակոչելով իշխանությունների հայտարարությունը, յուրաքանչյուր բնակիչ, որը կհաղորդի ախտանշանների կամ հիվանդության հաստատված դեպքի մասին, 10 000 յուան ($1,426) պարգևավճար կստանա:

Բացի այդ, հիվանդները, որոնք իրենք ցանկություն կհայտնեն հետազոտվելու և կհայտնվեն «կասկածելի դեպքերի» շարքում, կպարգևատրվեն 2000 յուանով ($285). Իսկ նրանք, ում մոտ առաջին հետազոտությունից հետո հիվանդություն չի հայտնաբերվի, կպարգևատրվեն 1000 յուանով ($142):

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները