Միլիարդ սմարթֆոններ կոտրվելու սպառնալիքի տակ են հայտնվել

09:44   28 Փետրվար 2020    251

Eset հակավիրուսային ծրագրային ապահովման ստեղծողը տեղեկացրել է Kr00k-ի նոր խոցելիության մասին, որը թույլ է տալիս Wi-Fi-ի միջոցով կոտրել գաջեթը։

Հայտնաբերված խոցելիությունը կապված է տեխնիկայի մեջ ներկառուցված Wi-Fi մոդուլների հետ։ Ընդ որում, ներթափանցելու հնարավորությունը գրանցվել է Cypress Semiconductor եւ Broadcom ընկերությունների արտադրած չիպերի մոտ։ Kr00k-ը կարող է ներթափանցել սարքի մեջ Wi-Fi կապը կտրվելու կամ թուլանալու ժամանակ , տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Խոցելիության օգնությամբ հաքերները կարող են հասանելիություն ունենալ զոհի տվյալներին, նույնիսկ եթե ցանցի միջոցով փոխանցվող տեղեկատվությունը կոդավորվում է։

Eset-ը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ խոցելիությունը վերաբերում է միլիարդից ավելի սմարթֆոնների, որոնց թվում են iPhone XR-ը, 6-ը, 6s-ը եւ 8-ը, Samsung-ի Galaxy-ն, Google Nexus-ը, Xiaomi Redmi-ն եւ այլն։ Ինչպես նաեւ Kr00k-ը կարող է ներթափանցել նոթբուքերի եւ պլանշետների, օրինակ MacBook-ի, iPad Air-ի եւ Amazon Kindle-ի սարքերի մեջ։

Մասնագետները պարզել են, որ գաջեթներ արտադրողների մեծ մասը արդեն անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել խոցելիության դեմ։ Փորձագետները խորհուրդ են տվել հնարավորինս թարմացնել անձնական եւ տնային դեւայսները, որոնք հասանելիություն ունեն անլար ցանցին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները