Huawei-ը իր առաջին եվրոպական գործարանը կկառուցի Ֆրանսիայում

10:13   28 Փետրվար 2020    223

Չինական Huawei տեխնոհսկան իր առաջին եվրոպական գործարանը կկառուցի Ֆրանսիայում, քանի որ ձգտում է թուլացնել ամբողջ աշխարհում մտահոգությունը՝ կապված ԱՄՆ-ի մեղադրանքների հետ, թե Պեկինը կարող է ընկերության սարքերը օգտագործել լրտեսության համար։

Հեռակոմունիկացիոն սարքավորումների աշխարհում խոշորագույն արտադրողը 200 մլն եվրո է ներդնում բջջային բազային կայանների արտադրության գործարանի ստեղծման առաջին փուլի մեջ, որը թույլ կտա 500 աշխատատեղ ստեղծել , տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Այս գործարանը կսպասարկի ողջ եվրոպական շուկան, այլ ոչ միայն ֆրանսիականը»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։ Նրա խոսքերով՝ Huawei-ը ծրագիրը ներկայացրել է ֆրանսիական կառավարությանը։

Ֆրանսիան գտնվում է իր 5G ցանցի ստեղծման վաղ փուլում եւ դեռեւս մատակարարներ չի ընտրել։ Նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը հայտարարել է, որ իր համար գերադասելի է ֆիննական Nokia-ն կամ շվեդական Ericsson-ը, սակայն Huawei-ին արդար հնարավորություն կտա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները