Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2800-ի

10:25   28 Փետրվար 2020    269

Չինաստանում նախորդ օրը գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 44 դեպք և հայտնաբերվել է 327 նոր հիվանդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն:

Դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել է 2788, գրանցվել է հիվանդանալու 78 հազար 824 դեպք: Մահվան բոլոր դեպքերից 41-ը գրանցվել են վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում:

Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 39,9 հազար մարդ, ավելի քան 7,95 հազար հիվանդների վիճակը գնահատվում է ծանր: Միևնույն ժամանակ 36 հազարից ավելի մարդ ապաքինվել և դուրս է գրվել բուժհիմնարկներից: Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները