Նիդեռլանդներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

10:47   28 Փետրվար 2020    298

Նիդեռլանդների կառավարությունը հաստատել է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:

Ինչպես հայտնում է TACC գործակալությունը, հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը, հիվանդն Իտալիայի Լոմբարդիա շրջանից ժամանած մի տղամարդ է:

«Տղամարդը Տիլբուրգ քաղաքից է: Ախտորոշումը հաստատվել է լաբորատոր հետազոտություններից հետո: Տղամարդը գտնվում է կարանտինի մեջ: Ուսումնասիրվում է, թե Իտալիայից վերադառնալուց հետո ում հետ է նա շփում ունեցել»,- գրված է հաղորդագրությունում:

Վերջին շրջանում ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդեռլանդ  


Վերնագիրի այլ պիտակները